Լուսինե Միշայի Ղազարյան

Լուսինե Միշայի Ղազարյանը ծնվել է 1975 թվականին Արարատ գյուղում: 1982-1992թթ․ սովորել է Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում: 1992-1997թթ․ սովորել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Կենսաբանության ֆակուլտետը (մասնագիտությամբ կենսաքիմիկոս):
1999 թվականից մինչև օրս աշխատում է Արարատի պետական բժշկական քոլեջում որպես դասխոս, 2023թվականից՝ համատեղությամբ նաև մեթոդիստ:
2013-2022թթ․ համատեղությամբ աշխատել է Արարատ գյուղի մանկապարտեզում որպես մեթոդիստ: Մասնակցել է մի շարք վերապատրաստումների և որակավորման բարձրացման դասընթացների:
Մասնավորապես՝
«Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (L I F E) ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստում,
«Պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնառության գործընթացի արդյունավետության բարձրացում»
«Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից «Կարողություններին միտված ուսումնառության գործընթացի կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացում»
«Հոգեբանի գործունեությունը դպրոցում»
«Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամի կողմից իրականացված
«Դասալսումներ, դասի վերլուծություն, հետադարձ կապ»
ՄԿՈՒԶԱԿ հիմնարկի կողմից «Կարողություններին միտված ուսումնառության գործընթացի կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացում» (2022թ․, 2023թ․, 2024թ․,)
«Երիտասարդների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելում հավասարակիցների ներգրավմամբ». (2023թ ,2024թ)
«Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամի կողմից իրականացված «Օրվա դասի պլանավորում» (2023թ․)
«Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամի կողմից իրականացված
«Դասալսումներ,դասի վերլուծություն, հետադարձ կապ» (2023թ․)
«Ձևավորված կրթություն» կրթության հիմնադրամի կողմից կազմակերպված «Մեթոդների ընտրությունը դասը պլանավորելիս» (2023թ․, 2024թ․)
Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Ճգնաժամի հասցեագրում՝ երկրորդ փուլ» նախաձեռնության շրջանակներում իրականացված Սոցիալ-հուզկան ուսումնառության վերաբերյալ երկօրյա տեսագործնական դասընթացին (2024թ․)
Նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման կարողությունների բարելավման նպատակով Ararat It կենտրոնում եռամսյա դասընթացի մասնակցություն (2024թ․)
«Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամի կողմից իրականացված ՏՀՏ գործիքների կիրառումը դասապրոցեսին (2025թ․):
Մեթոդիստի գործունեության հիմնական գործառույթներն և ուղղությունները
Մեթոդիստի հիմնական գործառույթն է մասնակցել արդյունավետ ուսումնական գործընթացի կազմակերպանը։
Ստեղծել ուսումնամեթոդական միասնական համակարգ:
Ուսումնասիրել և ընդհանրացնել ուսումնամեթոդական աշխատանքների դրական փորձը և տարածել այն:
Տրամադրել մեթոդական աջակցություն ամբիոնների աշխատանքների կազմակերպման գործընթացում՝ աշխատանքային ծրագրերի, աշխատանքային թեմատիկ և ուսումնառության պլանների, ուսումնառության և դասավանդման նյութերի մշակման աշխատանքներին:
Աջակցել մասնագիտական գրականության մշակման աշխատանքներին:
Տրամադրել մեթոդական աջակցություն գործող, սկսնակ մասնագետներին, մանկավարժական կրթություն չունեցող մասնագետներին մեթոդական մշակումների կազմման, ուսուցման նորագույն մեթոդների ներդրման գործընթացում:
Իրականացնել տեսական և գործնական պարապմունքներից դասալսումներ:
Կենտրոնացնել մասնագետների կողմից կազմված լավագույն, օրինակելի, արդյունավետ մեթոդ մշակումները, ցուցանակները և անհրաժեշտության դեպքում տրամադրել դասի վարման նպատակով:
Մասնակցել միջքոլեջային բենչմարքինգի և տրամադրել մասնագիտական տեղեկատվություն առաջավոր փորձի փոխանակման գործում: