Ջուլիետա Մարտինի Գևորգյան
Ամբիոնի վարիչ, դասախոս

Ծննդյան թիվ 05.01.1952
ՊՈԱԿ << Արարատի պետական բժշկական քոլեջ>>
Ամբիոն Ընդհանուր հումանիտար սոցիալ-
տնտեսագիտական և ընդհանուր
բնագիտական առարկաների
Ծնվելէ 1952թվականի հունվարի 5-ին ՀԽՍՀ Վեդու շրջանի Արարատ ավանում (այժմ ՀՀ Արարատի մարզ Արարատ քաղաք ): Միջնակարգ կրթությունը ստացել է Արարատ քաղաքի N 1 դպրոցում: 1969թ. ընդունվել է Երևանի Աշխատանքյին Կարմիր Դրոշի շքանշանակիր պետական համալսարան և 1976թվականին ավարտելով հիշյալ համալսարանի լրիվ դասընթացը <<Մաթեմատիկա>> մասնագիտությամբ, ստացել Մաթեմատիկոսի որակա-վորում: 1972-1974թթ., ուսմանը զուգընթաց, որպես մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների ուսուցիչ աշխատել է Արտաշատի շրջանի Այգեզարդ գյուղի միջնակարգ դպրոցում:
1974-1976թթ. ուսուցչական գործունեությունը շարունակել է Արարատ քաղաքի N 1 միջնակարգ դպրոցում:
1986-1991թթ. պաշտոնավարել է նույն կրթօջախում որպես ուսմասվար : 1991-1993 թթ. եղել է Արարատի քաղժողկրթբաժնի մեթոդիստը: 1993-2011թթ. կրկին ուսուցչական աշխատանք է կատարել Արարատ քաղաքի երկարօրյա դպրոցում, այնուհետև՝ Արարատ քաղաքի թարգմանչաց վարժարանում, որը ՀՀ կառավա-րության 2010թ. որոշմամբ անվանափովել և դարձել է N 3 հիմնական դպրոց: 2011թ .ին նշանակվել է այդ դպրոցում ուսմասվար, որը պաշտոնավարել է մինչև 2014 թվականը: 2014-2021թթ.շարունակել է դասավանդել նույն դպրոցում: 2021թ.ից մինչև օրս ընհատումներով աշխատում է Արարատի պետական բժշկական քոլեջում որպես դասախոս և ամբիոնի վարիչ:
Ընդհանուր տեղեկություններ ամբիոնի, ամբիոնի կառուցվածքի, գործառույթների և ղեկավարման մասին: Ընդհանուր հումանիտար սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական առարկաների ամբիոնը քոլեջի դասախոսական աշխատողների միավորում է, կազմավորված նույն կամ հարակից առարկաների միավորման սկզբունքով: Ամբիոնը սպասարկում է քոլեջի բոլոր բաժիններին դասավանդելով 25 առարկաներ: Ամբիոնում ընդգրկված 19 դասախոսներից 84,2% ունեն բարձրագույն, 15,8%- ը՝ միջնակարգ մասնագիտական կրթություն:
Ամբիոնի կառուցվածքում ներառված է նաև լեզուների, պատմության, համակարգ-չային 3 լսարաններ:
Ամբիոնի կազմը հաստատվում են քոլեջի տնօրենի հրամանով մեկ տարի ժամկետով:
Ամբիոնի գործունեությունն իրագործվում է նիստերով:
Ամբիոնի նիստն համարվում է իրավասու, եթե նրան մասնակցում է ամբիոնի կազմի 2/3 -ը:
Ամբիոնի գործնեությունը պլանավորվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա համար և ներկայացնում տնօրինության հաստատմանը: Դրանց կատարման վերաբերյալ ներկայաց-վում է տարեկան հաշետվություն:
Ամբիոնի նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
Ամբիոնի անդամները իրավունք ունեն հանդես գալու առաջարկություններով, մանկավար-ժական նախաձեռնություններով, ինքնուրույն որոշել դասի վարման ձևը, ուսուցման մեթոդները և միջոցները:
Ամբիոնների ընդհանուր ղեկավարությունը իրականացնում է ուսումնական աշխատանք-ների գծով փոխտնօրենը:
Ամբիոնի անմիջական ղեկավարումն իրականացնում է ամբիոնի վարիչը:
Ամբիոնի վարիչը նշանակվում և ազատվում է տնօրենի հրամանով
Ամբիոնի նիստերի որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և ուժի մեջ են մտնում քոլեջի տնօրինության հաստատումից հետո:
Ամբիոնի անդամները պարտավոր են մասնակցել ամբիոնի նիստերին, ակտիվ
մասնակցություն ցուցաբերել նրա աշխատանքներին, կատարել ամբիոնի
նիստերի որոշումները և ամբիոնի վարիչի օրինական հանձնարարությունները:
Ամբիոնը իր իավասությոունների շրջանակում իրականացնում է հետևյալ գործաույթները. 1. Մշակում, քննարկում և առաջարկություներ է ներկայացնում քոլեջի ուսումնական գծով փոխնտօրենին առարկաների (մոդուլների) պլաններում փոփոխությունների կատարման վերաբերյալ:
2. Մշակում է ուսումնական առարկաների (մոդուլների) ծրագրերը, օրացուցային թեմատիկ պլանները:
3. Իրականացնում է միջոցառումներ դասախոսական կազմի որակավորման բարձրացման նպատակով:
4. Մասնակցում է դասախոսական կազմի անհատական տարիֆիկացիոն ծանրաբեռնվա-ծության բաշխման աշխատանքներին:
5. Կազմակերպում է բաց դասեր, փոխադարձ դասալսումներ. քննարկում և գնահատում է դրանց արդյունքները:
6. Մշակում, քննարկում է մեթոդական ցուցումներ առարկաների (մոդուլների) տեսական, գործնական, ստուգողական աշխատանքների անցկացման և կատարման համար:
7. Քննարկում է <<Հայոց լեզու և գրականություն>>, <<Հայոց պատմություն>>, <<Մաթեմատիկա >> առարկաների հանրակրթական բաղադրիչի պետական ավարտական քննությունների քննական հարցաշարերը, թեստերը:
8. ՈՒսումնական տարվա համար կազմում է ամբիոնի աշխատանքների կատարման պլան, ներկայացնում քոլեջի տնօրինությանը:
9. Ղեկավարում է ամբիոնում ընդգրկված դասընթացների ուղղությամբ ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցուցների այլ մեթոդական նյութերի պարբերաբար վերանայման գործընթացը:
10. Դասախոսական գործունեությունը բարելավելու և կատարելագործելու նպատակով կազմակերպում է մասնագիտական քննարկումներ, սեմինարներ, խորհրդակցություններ:
Ամբիոնի վարիչը՝
- Վարում է ամբիոնի նիստերը
Տնօրինությանը առաջարկություններ է ներկայացնում ամբիոնի դասախոսների խրախուսելու կամ նրանցկարգապահական տույժիենթարկելու վերաբերյալ
- Մասնակցում է ամբիոնի գործունեությանն առնչվող հարցերի քննարկմանը
- Հաշվետու է ամբիոնին, քոլեջի տնօրինությանը
- Մասնակցում է ամբիոնի տարեկան ուսումնական ծանրաբեվածությունների և ամբիոնի աշխատողների պարտականությունների բաշխմանը, վերահսկում է առարկայական ծրագրերի մշակումը և մասնակցում դրանց քննարկմանը, վերահսկում է դրանց կատարման ժամկետներն ու որակը, իրականացնում է ամբիոնի դասախոսների դասալսումներ
- Ամբիոննապահովում է անհրաժեշտուսումնամեթոդական փաստաթղթերովև
ձևաթերթերով,
ՈՒսումնականտարեսկզբին անցկացնում է սեմինար (հատկապեսսկսնակ ևոչ
հաստիքային դասախոսներիհամար) գործավարության, մատենավարության,
ուսանողների գիտելիքներիև հմտությունների ստուգման և գնահատման
մեթոդիկայի սահմանվածպահանջների վերաբերյալև հետևողական
վերահսկում կատարումը
- Պարտավորէ.
յուրաքանչյուր ուսումնական տարեսկզբից կամկիսամյակից առաջամբիոնի
նիստում քննարկելառարկայական ծրագրերիաշխատանքային
տարբերակները, օրացուցային – թեմատիկ պլաններըև սահմանված
ժամկետներում ներկայացնելուսումնական աշխատանքներիգծով փոխտնօրենի
հաստատմանը,
- յուրաքանչյուր ուսումնական տարեսկզբին կամկիսամյակի սկզբինկազմել
ամբիոնի ուսումնադաստիարակչական ևմեթոդական աշխատանքների
պլանները, այն քննարկել ամբիոնինիստում և սահմանվածժամկետներում
ներկայացնել ուսումնականաշխատանքների գծովփոխտնօրենի հաստատմանը,
ուսումնասիրել ուսանողների դասագրքերով ևձեռնարկներով ապահովվա-ծության վիճակը: Անբավարարության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներվիճակը կարգավորելուուղղությամբ,
. աշխատանքներ կազմակերպելառաջավոր մանկավարժական փորձի ներդրման և տարածմանուղղությամբ,
- աջակցել ուսանողներիստեղծագործական, փորձարարական,հետազոտական աշխատանքին,
- ներկայացնել ամբիոնի կատարած աշխատանքների տարեկան հաշվետվություն