ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատի պետական բժշկական Քոլեջ» ՊՈԱԿ ամբիոնը միջին մասնագիտական հաստատության հիմնական ուսումնամեթոդամանկավարժական ստորաբաժանում է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող դասախոսական կազմը, կազմակերպում և իրականացնում է ուսումնական, ուսումնամեթոդական գործընթացներ, նպաստում է ամբիոնների դասխոսների մասնագիտական գիտելիքների բարձրացմանը:
Ամբիոնը՝
Ապահովում է դասավանդվող առարկաների/մոդուլների ուսումնամեթոդական և ուսումնածրագրային փաստաթղթերի համապատասխանությունը տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշիչների պահանջներին
Աջակցում է դասախոսներին և պրակտիկայի ղեկավարներին իրականացնել միջոցառումներ` աշխատաշուկան մրցունակ մասնագետներով ապահովելու համար
Ուսումնասիրում է մանկավարժական և տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ուսուցման և դաստիարակության միջոցների ընդհանրացումը և միջառարկայական կապերի իրագործումը կրթական գործընթացում
Կազմակերպում և համակարգում է դասախոսների կողմից ամբիոնի հիմնական ուղղվածության շրջանակներում ուսումնամեթոդական աշխատանքները, նաև այլ հետազոտական ծրագրեր (ձեռնարկներ, հոդվածներ), ինչպես նաև բժշկագիտության նվաճումների ներդրումը ուսումնական գործընթացում
Ուսանողներին ապահովում է քննական հարցաշարերի հասանելիությունը՝ ըստ ժամկետների
Քոլեջում գործում են 3 ամբիոններ՝
Հատուկ մասնագիտական մոդուլների ամբիոն
Ընդհանուր մասնագիտական և դեղագործական մոդուլների ամբիոն
Ընդհանուր hումանիտար և սոցիալ-տնտեսագիտական, ընդհանուր բնագիտական առարկաների և մոդուլների ամբիոն