Skip to main content

  ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատի պետական բժշկական  Քոլեջ» ՊՈԱԿ ամբիոնը միջին մասնագիտական հաստատության հիմնական ուսումնամեթոդամանկավարժական ստորաբաժանում է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող դասախոսական կազմը, կազմակերպում և իրականացնում է ուսումնական, ուսումնամեթոդական գործընթացներ, նպաստում է  ամբիոնների դասխոսների  մասնագիտական  գիտելիքների  բարձրացմանը:

      Ամբիոնը՝ 

  • Ապահովում է  դասավանդվող առարկաների/մոդուլների ուսումնամեթոդական և ուսումնածրագրային փաստաթղթերի համապատասխանությունը տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշիչների պահանջներին

  • Աջակցում է  դասախոսներին և պրակտիկայի ղեկավարներին իրականացնել միջոցառումներ` աշխատաշուկան  մրցունակ  մասնագետներով  ապահովելու  համար

  • Ուսումնասիրում է մանկավարժական և տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ուսուցման և դաստիարակության միջոցների ընդհանրացումը և միջառարկայական կապերի իրագործումը կրթական գործընթացում

  • Կազմակերպում և համակարգում է դասախոսների կողմից ամբիոնի հիմնական ուղղվածության շրջանակներում ուսումնամեթոդական աշխատանքները, նաև այլ հետազոտական ծրագրեր (ձեռնարկներ, հոդվածներ), ինչպես նաև բժշկագիտության նվաճումների ներդրումը ուսումնական գործընթացում

  • Ուսանողներին ապահովում է քննական հարցաշարերի հասանելիությունը՝ ըստ ժամկետների 

 

 Քոլեջում գործում են 3 ամբիոններ՝

  • Հատուկ մասնագիտական մոդուլների ամբիոն

  • Ընդհանուր մասնագիտական և դեղագործական մոդուլների ամբիոն

  • Ընդհանուր hումանիտար և սոցիալ-տնտեսագիտական, ընդհանուր  բնագիտական առարկաների  և մոդուլների ամբիոն