Skip to main content

Մարգարիտ  Գերասիմի Գրիգորյան

 

    Ծնվել է    02.08.1963թ. Արարատի  շրջանի Կիրովի  անվան սովխոզում:
   1970-1980թթ.  սովորել  է   Նոր  Ուղու    միջնակարգ  դպրոցում:
   1980-1986թթ.  սովորել է  Երևանի  պետական  բժշկական  ինստիտուտի «Բուժական  գործ» ֆակուլտետում,  ստացել  թերապևտի  որակավորում: 
    1986-1987թթ. «Էրեբունի» կլինիկական  հիվանդանոցում  անցել  է  ինտերնատուրա:
    1988-1993թթ.   աշխատել  է  Վեդի  քաղաքի  պոլիկլինիկայում,  որպես  տեղամասային  թերապևտ:
    1993-1996թթ. աշխատել  է   Երևան  քաղաքի  Կենտրոնական  ուսանողական  պոլիկլինիկայում,  որպես  թերապևտ:
     1996-1997թթ. դիագնոստիկա բժշկական միավորումում անցել է «Ուլտրաձայնային հետազոտության»  կատարելագործման դասընթաց:
    30.03.1997-30.04.1997թ. «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» անցել է գերձայնային ախտորոշման կուրսեր: 
  1996-2006թթ. աշխատել  է  Արարատի քաղաքային  հիվանդանոցում,  որպես  ուլտրաձայնային  հետազոտության  բժիշկ:
   1999-2000թթ.  Առողջապահության  ազգային  ինստիտուտում անցել է մասնագիտացում,  ստացել ճառագայթային  ախտորոշման  բժշկի  որակավորում:
  2006 թվականից   առ այսօր  աշխատում  է  «Արարատի  պետական  բժշկական  քոլեջ»  ՊՈԱԿ,  որպես   տնօրեն: