1. Միջին մասնագիտական կրթության 0913.02.5 <<Քույրական գործ>> մասնագիտության 0913.02.01.5 <<Բուժքույր/բուժեղբայր>> որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագրիը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:
2. Միջին մասնագիտական կրթության 0913.02.5 <<Քույրական գործ>> մասնագիտության 0913.02.01.5 <<Բուժքույր/բուժեղբայր>> որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները:
1) Ընդհանուր պրակտիկայի բուժքույր/բուժեղբայր:
2) Թերապիայում քույրական գործ իրականցնող բուժքույր/բուժեղբայր:
3) Մանկաբուժությունում քույրական գործ իրականացնող բուժույր/ բուժեղբայր:
4) Վիրաբուժությունում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր:
5) Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում քույրական գործ իրականացնող բուժքույր/
բուժեղբայր:
6) Վարակաբանությունում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր:
7) Նյարդաբանությունում քույրական գործ իրականացնող բուժույր/բուժեղբայր:
8) Հոգեբուժությունում քույրական գործ իրականացնող բուժքույր/բուժեղբայր:
9) Մաշկաբանությունում և սեռավարակ հիվանդություններում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր:
10) Քիթ,կոկորդ, ականջի հիվանդություններում քույրական գործ իրականացնող բուժքույր/
բուժեղբայր:
11) Ակնաբուժությունում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր:
12) Հերատրիայում քույրական գործ իրականցնող բուժքույր/ բուժեղբայր:
13) Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայում քույրական գործ իրանացնող բուժքույր /
բուժեղբայր:
14) Վերականգնողական և ավանդական բժշկությունում քույրական գործ իրականացնող
բուժքույր/բուժեղբայր:
3.Միջին մասնագիտական կրթության 0913.02.5 <<Քույրական գործ>> մասնագիտության 0913.02.01.5 <<Բուժքույր/ բուժեղբայր>> որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են.
1) Ստացիոնարի և պոլիկլինիկայի պայմաններում ըստ բժշկի նշանակումների՝ տարբեր
սեռատարիքային խմբերի պացիենտների հետ ախտորոշիչ բուժական վերակենդանացման,
վերականգնողական, կանխարգելիչ, բուժառողջարարական, սանիտարահիգենիկ միջոցների կատարում:
2) Հիվանդների խնամքի ժամանակ քույրական գործընթացի փուլերի իրականացում և
փաստաթղթերով հիմնավորում:
3) Ստացիոնար և տնային պայմաններում քույրական խնամքի կազմակերպում և իրականացում:
4) Ծանր և սահմանային վիճակում գտնվող հիվանդների նախաբժշկական օգնության
ցուցաբերում:
5) Հիվանդին լաբորատոր, ֆունկցիոնալ և գործիքային հետազոտությունների
նախապատրաստում:
6) Ֆիզիոթերապևտիկ գործողությունների հիմանական տեսակների կատարում:
7) Առողջության պահպանման և ամրապնդման համար առանձին անհատների, ընտանիքների ու ուսուցմանն ուղղված կանխարգելաման համալիր ծրագրերի պլանավորում և գնահատում:
8) Բժշկական փաստաթղթերի վարում:
9) Դեղամիջոցների ստացման, պահպանման և օգտագործման նկատմամբ հսկողություն:
10) Գործիքների նախապատրաստում բժշկի կողմից բարդ միջամտությունների կատարման
ժամանակ:
11) Հիվանդի նախապատրաստում ախտորոշիչ հետազոտությունների և շտապ
վիրահատությունների:
12) Նյութի հավաքում, տեղափոխում և պահպանում մանրէաբանական հետազոտման համար:
13) Քույրական միջամտությունների կատարում:
14) Հիվանդությունների կանխարգելում:
15) Բժշկի ախտորոշիչ և բուժական նշանակումների կատարում:
16) Հիվանդների համալիր խնամք: