1. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 0171 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով՝
1) առկա
2) հեռակա
2. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն»մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.
1) կրթության առկա ձևով,
ա. միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի,
բ. հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի,
2) կրթության հեռակա ձևով.
ա. միջնակարգ կրթության հիմքով՝ 3տարի:
3. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները`
1) Դեղագործ` մանրածախ դեղագործական կազմակերպությունում,
2) Դեղագործ` մեծածախ դեղագործական կազմակերպությունում,
3) Դեղագործ` դեղեր արտադրող կազմակերպությունում:
4. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտությամբ 0916.01.01.5 «Դեղագործ» որակավոր-մամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են .
1) Որոշի դեղերի, բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների պահանջարկը,
2) Ձևակերպի դեղատան տեսականու ապրանքատեսակների պահանջագրերը` մատակարարներին,
3) Մատակարարներից ընդունի դեղերը, բժշկական նշանակության առարկաները, հարդեղագործական ապրանքները և ստուգի դրանց փաթեթավորման ամբողջականությունը,
4) Պահպանի դեղերը, բժշկական նշանակության առարկաները և հարդեղագործականն առարկաները,
5) Օգտվի պաշտոնական տեղեկատու աղբյուրներից, դեղի ներդիր- թերթիկից,
6) Տարբերակի մարդու օրգանիզմի վրա դեղերի տարբեր դեղաբանական խմբերի ազդեցությունները,
7) Դասավորի դեղերը ըստ դեղաբանական խմբերի, պահպանման, և մերչենդայզինգի կանոնների,
8) Սպառողներին տրամադրի տեղեկատվա-խորհրդատվական ծառայություն` դեղերի, բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների օգտագործման ձևի, պահպանման կանոնների և այլնի վերաբերյալ,
9) Կատարի բացակայող ԱԴՏ «առանց դեղատոմսի տրվող, OTC-Over the count» դեղերի հոմանիշային փոխարինում,
10) Ընդունի դեղատոմսեր, ստուգի բաղադրատարրերի համատեղելիությունը և դեղատոմսի ձևակերպման ճշտությունը,
11) Պատրաստի դեղատնային պայմաններում տարբեր դեղաձևեր « կարծր, հեղուկ, փափուկ»,
12) Փաթեթավորի և ձևավորի պատրաստված դեղերը,
13) Բաց թողնի դեղատանը պատրաստված կամ գործարանային արտադրության դեղերը, բժշկական նշանակության առարկաները և հարդեղագործական ապրանքները,
14) Սպառողների հետ իրականացնի հետադարձ կապ, գրանցի և հաղորի տեղեկություն` դեղերի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ,
15) Ձևակերպի մուտքային և ելքային օրդերները,
16) Կատարի ապրանքանյութական արժեքների հաշվառում և գույքագ-րում,
17) Կատարի դեղատան և դրա ստորաբաժանումների գործունեության տնտեսագիտական վերլուծություն,
18) Պահպանի դեղագործային էթիկայի և դեոնթոլոգիայի հիմունքները,
19) Կանխարգելի մասնագիտական հիվանդությունները,
20) Ցուցաբերի առաջին բուժօգնություն,
21) Պահպանի սանիտարական նորմերի, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության պահանջները: