Գայանե Սուրենի Ղազարյան

Ծնվել է 1978թ. սեպտեմբերի 15-ին, ՀՀ Երևան քաղաքում:
Կրթություն
2015-2016թթ. սովորել է ԱՄՆ «Glendale Community College», CA:
2002-2004թթ. սովորելով ՀՀ Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում, շնորհվել է բժշկի աստիճան՝ «Ճառագայթային ախտորոշում» մասնագիտությամբ:
2000-2001թթ. ՀՀ ք.Երևանի «Հայբուսակ» ինստիտուտում անցել է հետդիպլոմային մասնագիտացում՝ «Ներքին հիվանդություններ (թերապիա)» ծրագրով և ստացել «Բժիշկ-թերապևտ»-ի որակավորում:
1995-2000թթ. սովորել և ավարտել է ՀՀ ք. Երևանի «Հայբուսակ» ինստիտուտի բժշկական ֆակուլտետը՝ ստանալով «Բուժական գծով բժիշկ»-ի որակավորում:
1985-1995թթ. սովորել և ավարտել է ՀՀ Արարատի մարզի ք. Արարատի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
Աշխատանք
2022թ. առ այսօր աշխատում է ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ՝ որպես կրթության որակի ապահովման պատասխանատու, հատուկ մասնագիտական առարկաների առարկայական հանձնաժողովի նախագահ (այժմ՝ հատուկ մասնագիտական մոդուլների ամբիոնի վարիչ):
2021թ. աշխատել է ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ՝ որպես պրակտիկայի վարիչ։:
2018-2021 թթ. աշխատել է ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ՝ որպես դասախոս:
2005-2014 թթ. նշանակվել և աշխատել է ՀՀ ԿԳՆ «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ՝ որպես դասախոս, պրակտիկայի գծով փոխտնօրեն:
2003 թ. աշխատանքի է անցել ՀՀ ԱՆ «Արարատի բժշկական ուսումնարան» ՊՈԱԿ՝ որպես դասախոս, դաստիարակչական գծով փոխտնօրեն:
«Արարատի պետական բժշկական քոլեջ»-ի Որակի ներքին ապահովման կենտրոնը Քոլեջի կառուցվածքային ստորաբաժանում է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, Քոլեջի կանոնադրության ու ՈՆԱԿ կանոնակարգի հիման վրա: Որակի ներքին ապահովման կենտրոնը գլխավորում է, ի պաշտոնե, կրթության որակի պատասխանատուն, ով հանդիսանում է Քոլեջի կրթության բարեփոխումների պլանավորման, կազմակերպման և վերահսկման համակարգողը: Որակի ապահովման պատասխանատուն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է Քոլեջի տնօրենի կողմից հաստատվող տարեկան աշխատանքային ծրագրերով:
Հիմնադրման պահից ի վեր կենտրոնն իր խնդիրն է համարում կրթական որակի ապահովման համակարգի արդիականացումն ու զարգացումը, որակի կառավարման ժամանակակից, պրակտիկայում փորձարկված տեխնոլոգիաների ներդրումը, որակի մշակույթի ներդրումը՝ ապահովելով շարունակական բարելավում և զարգացում։
Որակի ապահովման կենտրոնի գործունեությունն իրականացնելու համար ձևավորվում են ժամանակավոր հանձնաժողովներ՝ կրթական համակարգի բարելավման և գործող չափորոշիչների պահանջներին համապատասխանեցման նպատակով:
Կրթության որակի ապահովման պատասխանատուն գործառույթներ է իրականացնում հետևյալ ուղղություններով՝
Համակարգված գործընթացների միջոցով աջակցել կրթական չափորոշիչների պահպանման, կրթական ծրագրերի որակի ապահովման և շարունակական բարելավման աշխատանքներին
Ստեղծել պայմաններ կրթական ծրագրերի որակի գնահատումն ու հավատարմագրումն իրականացնելու նպատակով
Քոլեջի կրթության ապահովման համար անհրաժեշտ փաստաթղթերի վարում, մշակում և պարբերաբար վերանայում
Որակի ապահովման և քոլեջի գործունեության բոլոր ոլորտներում լավագույն փորձի ուսումնասիրության և արդյունքների հիման վրա բարելավման առաջարկների, օրինակելի ծրագրերի, ընթացակարգերի ներկայացում
Դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման գործիքակազմի (հարցումներ, հարցաշարեր) մշակում և իրականացում
Քոլեջի կրթական ծրագրերի որակի ապահովում բոլոր շահակիցների ակնկալիքների համաձայն
Ապահովել բոլոր շրջանավարտների՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը
Ժամանակավոր հանձնաժողովների ստեղծում, խորհրդակցությունների կազմակերպում ըստ անհրաժեշտության՝ կենտրոնի գործունեությանն առնչվող համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ
Համագործակցել կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ, ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը, տեղեկատվությունը՝ պարտականությունները պատշաճ կատարելու համար
Որակի արտաքին գհահատում իրականացնող կառույցների հետ համագործակցության իրականացում
Մշտադիտարկել և ապահովել որակի գործընթացների և արդյունքների թափանցիկությունը