ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատի պետական բժշկական քոլեջ» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպությունը հիմանադրվել է 07.03.1994թ. Հայաստանի հանրապետության Առողջապահության նախարարության նախարարի և Արարատի քաղխորհրդի գործկոմի որոշման համաձայն՝ որպես Երևան քաղաքի թիվ 2 բժշկական ուսումնարանի Արարատ քաղաքի մասնաճյուղ «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ», «Օրթոպեդ-ստոմատոլոգիա»՝ որը հետագայում վերանվանվել է «Ատամնատեխնիկան գործ», մասնագիտությունների ուսուցմամբ:
13.08.1996թ. Հայաստանի հանրապետության Առողջապահության նախարարության կոլեգիայի որոշմամբ քոլեջը ստանում է «Երևանի թիվ 1 բազային բժշկական ուսումնարան» Արարատի Դուստր Ձեռնարկության (Դ/Ձ) կարգավիճակ: Ներառվում է նաև «Դեղագործություն» մասնագիտության ուսուցումը:
12.08.2003թ. ի կատարումն ՀՀ կառավարության 10.07.2003թ. որոշման «Երևանի թիվ 1 բազային բժշկական ուսումնարան» պետական ձեռնարկության Արարատի բժշկական ուսումնարան Դուստր Ձեռնարկության (Դ/Ձ) վերանվանվել է Հայաստանի հանրապետության Առողջապահության նախարարության «Արարատի բժշկական ուսումնարան» Պետական Ոչ Առևտարային Կազմակերպության:
Հայաստանի հանրապետության Առողջապահության նախարարության 06.03.2006թ. թիվ 232-Ա հրամանով «Արարատի բժշկական ուսումնարան» Պետական Ոչ Առևտարային Կազմակերպությունը վերանվանվել է Հայաստանի հանրապետության Առողջապահության նախարարության «Արարատի բժշկական քոլեջ» Պետական Ոչ Առևտարային Կազմակերպության:
02.09.2013թ. Հայաստանի հանրապետության Առողջապահության նախարարության ենթակայության «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ անցնում է Հայաստանի հանրապետության Կրթության և Գիտության նախարարության ենթակայության:
2019թ. ՀՀ ԿԳՆ Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ վերաձևակերպվել է Հայաստանի հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության:
2018թ. թույլատրվել է կատարել ընդունելություն միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով հեռակա ուսուցմամբ «Դեղագործություն» մասնագիտությամբ:
29.03.2022թ. ՀՀ ԿԳՄՍՆ թույլատրել է հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության հիմքերով «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտության ուսուցման գործունեություն:
Քոլեջն իր գործունեության ընթացքում տվել է բազմաթիվ շրջանավարտ մասնագետներ, ովքեր համալրել են հանրապետության բուժական հաստատությունների աշխատողների մեծաքանակ կազմը:
Քոլեջում ուսուցումն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով
1. «Քույրական գործ»
2. «Մանկաբարձական գործ»
3. «Դեղագործություն» ( առկա և հեռակա ուսուցմամբ )
4. «Ատամնատեխնիկական գործ»
5. «Բուժական կոսմետոլոգիա»