Skip to main content
Ս/թ հոկտեմբերի 3-ին, Ուսուցչի օրվան ընդառաջ, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնում անցկացվեց Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառում։
Համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը շնորհավորեց մանկավարժներին, շնորհակալություն հայտնեց նրանց նվիրումի համար և պարգևատրեց շնորհակալագրերով։
🎉 Արարատի պետական բժշկական քոլեջի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու, <<Օտար լեզու>> առարկայի դասախոս Մերրի Գրիգորյանը պարգևատրվեց շնորհակալագրով` մանկավարժական ակտիվ և վաստակաշատ գործունեության համար և Ուսուցչի օրվա կապակցությամբ։
Քոլեջի տնօրինությունն ու անձնակազմը սրտանց շնորհավորում են Մերրի Գրիգորյանին արժանի գնահատանքի համար և մաղթում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։