
Շրջանավարտի հետ կապը կամուրջ է անցյալի, ներկայի և ապագայի միջև, որի հիմքում է գտնվում ուժեղ մասնագիտական համայնքը։ Մեր շրջանավարտները մեր ուսումնական հաստատության լավագույն դեսպաններն են, ովքեր բարձրացնում են քոլեջի ճանաչելիությունն ու վստահությունը։ ԱՊԲՔ-ն հյուրընկալել էր շրջանավարտներ, մասնագիտությամբ դեղագործներ Մ. Առաքելյանին և Ա. Հայրապետյանին, ովքեր կիսվեցին իրենց մասնագիտական փորձով և խորհուրդներով՝ օգնելով ներկայիս ուսանողներին ճիշտ ուղղությամբ զարգանալ։