
Արարատի պետական բժշկական քոլեջի «Դեղագործություն» մասնագիտության հեռակա ուսուցման 101 խմբի ուսանողները, դասախոսներ Ն. Ումրոյանի և Ա. Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի թանգարան և բուսապահոց։

Թանգարանում ներկայացվեց արգելոցի պատմությունը, ջրագրությունը, լանդշաֆտներն ու էկոհամակարգերը, բուսական և կենդանական աշխարհը։

Բուսապահոցում ուսանողները ծանոթացան հերբարիումներին, ինչպես նաև հերբարիումներ պատրաստելու նպատակով բույսերի հավաքագրման կանոններին, չորացման, պիտակավորման, կարման, թվայնացման ու պահպանման աշխատանքներին։