Перейти к основному содержанию

Այսօր Երևանի Գլաձոր Համալսարան - Yerevan Gladzor University-ի ներկայացուցիչներ ռեկտոր Ժ․ Ջհանգիրյանը, պրոռեկտոր Դ․ Ջհանգիրյանը և Կարիերայի կենտրոնի ղեկավար Է․ Հովհաննիսյանը հյուրընկալվեցին Արարատի պետական բժշկական քոլեջ-ում։

Երկու ուսումնական հաստատությունների միջև կնքվեց համագործակցության պայմանագիր։ Նպատակը քոլեջի շրջանավարտների` համալսարանում ուսումնառությունը շարունակելու հնարավորությունների կարգավորումն է, ինչպես նաեւ կողմերի միջեւ կրթագիտական, ուսումնական գործընթացներում եւ կրթական այլ ոլորտներում համատեղ իրականացվելիք աշխատանքները։ Քոլեջի շրջանավարտներն այսուհետ «Գլաձոր» համալսարանում կարող են սովորել ուսման վարձի 10% զեղչով։

Ուսումնական հաստատությունների ղեկավարներ Ժ․ Ջհանգիրյանը և Մ․ Գրիգորյանը պայմանագրի ստորագրումով հիմք դրեցին մի շարք համատեղ աշխատանքների. համագործակցություն ուսումնական պլանների եւ առարկայական ծրագրերի փոխհամաձայնեցման եւ բարելավման աշխատանքների շուրջ, համատեղ միջոցառումների, սեմինարների, թրեյնինգների կազմակերպում և այլն։

Այցի շրջանակում «Գլաձորի» ներկայացուցիչները հանդիպեցին քոլեջի ուսումնառողների հետ՝ ներկայացնելու համալսարանում գործող մասնագիտությունները, ուսումնաօժանդակ նյութատեխնիկական բազան, ընդունելության կարգը և այլն։ Դ․Ջհանգիրյանը ներկայացրեց «Մարդկային հոգետիպեր» յուրատիպ սեմինարը։