Перейти к основному содержанию

29.03.2024թ. Արարատի պետական բժշկական քոլեջում տեղի ունեցավ հանդիպում քոլեջի շրջանավարտ, Հայկական կենսաքիմիայի ասոցիացիայի անդամ, Հայկական մանրէաբանության ասոցիացիայի անդամ  Հռիփսիմե Խաչատրյանի և քոլեջի ուսանողների հետ՝ «Կամուրջ դեպի կրթօջախ» թեմայի շրջանակներում:
  Հ. Խաչատրյանն ուսանողներին մանրակրկիտ ներկայացրեց հետազոտական աշխատանքների նպատակները, մեթոդները: Ծնվեցին նոր գաղափարներ:
  Նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: