Перейти к основному содержанию
 Արարատի պետական բժշկական քոլեջի «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտության 301 խմբի ուսանողները «Կոսմետիկ պատրաստուկների պատրաստում» մոդուլի շրջանակներում դասախոս Ս․ Գրիգորյանի և «Քույրական գործի հիմունքներ» մոդուլի դասախոս Մ․ Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Պրիմամեդ» էսթետիկ բժշկական կենտրոն։
Այցի ընթացքում ուսանողները կատարեցին շրջայց, ծանոթացան վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներին, որոնց միջոցով կենտրոնը համատեղում է առաջադեմ տեխնոլոգիաները անհատականացված խնամքի հետ՝ ապահովելով բացառիկ արդյունքներ։ Կենտրոնում կատարում են ինչպես ապարատային, այնպես էլ ներարկումային և վիրահատական միջամտություններ։
Մասնակցելով մեկօրյա սեմինարի՝ ուսանողները ձեռք բերեցին գիտելիքներ բազային կոսմետոլոգիայի, մաշկի արդի կոսմետիկ մեթոդների կիրառման և ընդհանուր մաշկի խնամքի վերաբերյալ։ Սեմինարի ավարտին ուսանողներին շնորհվեցին վկայականներ։
Արարատի պետական բժշկական քոլեջի աշխատակազմը իր խորին շնորհակալությունն է հայտնում «Պրիմամեդ» էսթետիկ բժշկական կենտրոնին իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու համար։