Перейти к основному содержанию
Հյուսիսային համալսարանում նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ միջբուհական ուսանողական գիտաժողով «Կանաչ ձեռնարկատիրության և կայուն զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով, որին զեկուցման թեմայով իրենց մասնակցությունը ունեցան Արարատի պետական բժշկական քոլեջի «Դեղագործություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ՝ Գալինա Ավետիսյանը և Արամ Առաքելյանը։
Գիտաժողովի վերջում ուսանողներին տրվեց շնորհակալագրեր և տպագրության հնարավորություն Հյուսիսափայլ գիտական հանդեսում։