«Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ «Քույրական գործ» մասնագիտության 401 խմբի ուսանողները կարիերայի պաատասխանատու Մ. Գրիգորյանի նախաձեռնությամբ երկօրյա (02.12.2024-03.12.2024) անվճար ճանաչողական պրակտիկա անցան «Էլտա Մեդ » բժշկական կենտրոնում, որտեղ նրանք ծանոթացան կլինիկական լաբորատոր ախտորոշման ծառայության ժամանակակից սարքերին և վերջին սերնդի անալիզատորներին, որոնց շնորհիվ իրականացվում են կենսաքիմիական, կլինիկական, իմունոլոգիական, հորմոնալ և շճաբանական թեստեր տարբեր կենսաբանական նյութերում, ինչպես նաև սովորեցին կատարել ատամի ռենտգեն ախտորոշում և օնտոպանտոմոգրամմա:
Հ․Գ․ Խորին շնորհակալություն «Էլտա Մեդ » բժշկական կենտրոնի տնօրինությանը և ողջ անձնակազմին պրակտիկ գիտելիքների փոխանցման և ջերմ ընդունելության համար։