Перейти к основному содержанию
  «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտության 301 խմբի ուսանողները կարիերայի պատասխանատու Մ. Գրիգորյանի նախաձեռնությամբ և դասախոս Ս. Գրիգորյանի ուղեկցությամբ 03.02.2025 ճանաչողական այց կատարեցին Արարատ քաղաքի «Անահիտ» գեղեցկության սրահ: Մասնագետ Աշխեն Բարսեղյանի ուղղորդմամբ ուսանողները կարողացան տեսական գիտելիքները կիրառել գործնականում՝ կատարելով հոնքերի շտկում, չէ որ ժամանակակից դիմահարդարման մեջ հոնքերի վրա մեծ պատասխանատվություն է դրված. դրանք ոչ միայն բնավորություն են ստեղծում, այլ օգնում են դեմքին ներդաշնակություն հաղորդել՝ դարձնելով ավելի սիմետրիկ:
Հոնքերի ձևն ընտրելիս բավական չէ միայն հույսը դնել հայտնիների նկարների, թրենդերի և անձնական ճաշակի վրա: Բնական տվյալները թելադրում են սեփական կանոնները. եթե հետևես դրանց, կարող ես վիզուալ շտկել թերությունները և ընդգծել առավելությունները: