Перейти к основному содержанию

Ս/թ սեպտեմբերի 25-ին Արարատի պետական բժշկական քոլեջի տնօրեն Մ. Գրիգորյանը մասնակցել է բուժքույրական միջազգային համաժողովին, որը հովանավորել էր պատվավոր դեսպան Բերժ Ապկարյանը։ Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան Բերժ Ապկարյանը, բուժքույրական խորհրդի նախագահ Գեղանուշ Ստեփանյանը, Կարինե Գաբրիելյանը և Սալպի Ագարակյանը։ Ներկայացվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի <<Քույրական գործ>> մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի բովանդակությունը(Bachelor of Science in Nursing/BSN), կառուցվածքը, Հայաստանում քույրական գործի զարգացման ռազմավարությունը, ռազմավարական ծրագրի զարգացման ուղղությունները, բուժքույրերի շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի կատարելագործումը, նրանց կարողությունների բարելավմանն ու գործառույթների ընդլայնմանն ուղղված գործընկերային հնարավորությունները և այլն։