Перейти к основному содержанию
30.09.2025թ. Արարատի պետական բժշկական քոլեջում տեղի ունեցավ բնապահպանական դասընթաց <<Էկո-գրագիտություն և թափոնների կառավարում>> թեմայով։
📌 Դասընթացի նպատակն էր երիտասարդների էկո-գիտակցության բարձրացումը և թափոնների տեսակավորման ու պատասխանատու վարքագծի հմտությունների զարգացումը։
✅Դասընթացի ընթացքում մասնակիցները՝
• Ծանոթացան էկո-գործունեության հիմնարար սկզբունքներին,
• Ուսումնասիրեցին թափոնների տեսակավորման մեթոդները գործնական վարժությունների միջոցով,
• Քննարկեցին ոչ ֆորմալ կրթական գործիքներ,
• Իրականացրին թափոնների վերամշակման գործնական աշխատանք։
📖 Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ և հմտություններ, որոնք նպաստելու են էկո-գիտակցության բարձրացմանը և պատասխանատու վարքագծի ձևավորմանն ու տարածմանը համայնքում։
Սույն միջոցառումը իրականացվել է <<Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում>> ծրագրի ներքո գործող <<ԵՄ հանուն երիտասարդների. երիտասարդների ներգրավում և հզորացում>> ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից։
Քոլեջում տեղադրվեցին էկոբոքսեր՝ տալով մեզ լավ հնարավորություն թղթի թափոնների հետ խելամիտ վարվելու համար։ Աղբի վերածելու փոխարեն թղթի թափոններից կարելի է ստանալ օգտակար, էկոլոգիապես մաքուր և կենցաղում պահանջարկ վայելող արտադրատեսակներ։