
21.11.2025թ. Արարատի պետական բժշկական քոլեջի <<Քույրական գործ>> մասնագիտության 301 խմբում <<Առողջ ապրելակերպ։ Առողջ սնունդ։ Ճարպակալում։ Ճարպակալման կլինիկական ախտորոշումը, բուժումը և կանխարգելումը>> թեմայով սեմինար անցկացվեց։ Սեմինարը վարեցին ուսանողներ Անի Հովսեփյանը, Ալլա Դավթյանը, Ռիմա Սարգսյանը և Լենա Աղավելյանը։ Սեմինարի վերջում ուսանողները թեստավորում անցկացրեցին և հաղթող մասնակիցները ստացան փոքրիկ նվերներ։
Դասախոս` Մ. Գրիգորյան