
21.11.2025թ. Արարատի պետական բժշկական քոլեջը կարիերայի պատասխանատու Մերրի Գրիգորյանի նախաձեռնությամբ հյուրընկալեց «ԿԱԹԻԼ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին։ <<Շաքարային դիաբետ>> թեմայով սեմինարը վարեցին ներզատաբաններ՝ Աննա Վարդանյանը /Մուրացան համալսարանական հիվանդանոց, ԵՊԲՀ դասախոս/, Անի Հակոբյանը /Միքայելյան համալսարանական հիվանդանոց/ և Կարինե Մխիթարյանը /«ԿԱԹԻԼ» բարեգործական հիմնադրամի տնօրեն/։