Перейти к основному содержанию
Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունելի համարվող Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածուի 20-րդ համարում լույս է տեսել «Բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերը և դրանց դեմ պայքարի միջոցները» թեմայով գիտական հոդվածը։
Հոդվածը պատրաստվել է Արարատի պետական բժշկական քոլեջի «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Հայարփի Հարությունյանի և Նադեժդա Պետրոսյանի, Արարատի մարզի դատախազության դատախազ Կարապետ Սմբատյանի, ինչպես նաև Արարատի պետական բժշկական քոլեջի դասախոս Հռիփսիմե Խաչատրյանի համահեղինակությամբ։
Նշված գիտական աշխատանքը հանդիսանում է Արարատի պետական բժշկական քոլեջի համար 6-րդ հրապարակված գիտական աշխատանքը։
Հոդվածում համակողմանիորեն ուսումնասիրվել են բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերը, դրանց առաջացման հիմնական պատճառները, ինչպես նաև ներկայացվել են իրավական և գործնական պայքարի արդյունավետ մեխանիզմներ՝ ուղղված ոլորտում առկա հիմնախնդիրների հաղթահարմանը։