Перейти к основному содержанию
📅17.02.2026թ. Արարատի պետական բժշկական քոլեջում տեղի ունեցավ հանդիպում Արարատ համայնքի ղեկավար Ա. Ավետիսյանի, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և առողջապահության բաժնի պետ Ա. Իսաջանյանի և Արարատ համայնքի ղեկավարի տեղակալ Կ. Քենդրջյանի հետ։
✅Ա. Ավետիսյանը ներկայացրեց Արարատ համայնքում կատարված աշխատանքները, ապագայում նախատեսվող ծրագրերը։ Հարց ու պատասխանի ընթացքում տրվեցին անձնակազմին և ուսանողներին հետաքրքրող հարցերի պատասխանները։
 📍Քոլեջի աշխատակիցները և ուսանողները բարձրացրեցին տարածքի հետագա բարեկարգման և տրանսպորտին վերաբերող հարցեր, որոնք համայնքապետարանը ընդունեց քննարկման և հետագայում իրականացման։
Հանդիպումն անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում։
🤝Տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Ա. Ավետիսյանին և համայնքի աշխատակազմին նման հանդիպում կազմակերպելու համար։ Հուսով ենք, որ այն կկրի շարունակական բնույթ։