Перейти к основному содержанию
?Արարատի պետական բժշկական քոլեջում 2026 թվականի մարտի 31-ից կմեկնարկեն Բաց դռների օրերը, որոնք կշարունակվեն մեկ շաբաթ։ Այս նախաձեռնության շրջանակում քոլեջը սիրով կհյուրընկալի ինչպես Արարատ քաղաքի, այնպես էլ հարակից գյուղերի դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին։ Բացի դպրոցականներից, Բաց Դռների օրերին կարող են մասնակցել նաև բոլոր հետաքրքրված դիմորդները, ինչպես նաև այն անձինք, ովքեր ցանկանում են շարունակել կամ փոխել իրենց մասնագիտական ուղին։ Քոլեջը բաց է բոլորի համար, ովքեր հետաքրքրված են բժշկական կրթությամբ և ցանկանում են ձեռք բերել պահանջված ու պատասխանատու մասնագիտություն։
?Բաց դռների օրերի նպատակն է ապագա դիմորդներին ծանոթացնել քոլեջի կրթական հնարավորություններին, մասնագիտություններին, ուսումնառության պայմաններին և ուսանողական առօրյային։ Այցելուները հնարավորություն կունենան շրջելու քոլեջի լսարաններում և լաբորատորիաներում, մասնակցելու ցուցադրական դասերի, շփվելու դասախոսական կազմի և ուսանողների հետ, ինչպես նաև ստանալու իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։
?Քոլեջը մեծ սիրով սպասում է բոլոր դիմորդներին, վստահ լինելով, որ այս հանդիպումները կդառնան կարևոր քայլ նրանց կրթական և մասնագիտական ճանապարհի ընտրության գործում։