Перейти к основному содержанию
?02.04.2026թ. Արարատի պետական բժշկական քոլեջում տեղի ունեցավ կարևոր և հետաքրքիր հանդիպում, որի ընթացքում հյուրընկալվեցին Երևանի Հայբուսակ համալսարանի ներկայացուցիչները։ Այցի նպատակն էր ուսանողներին և ապագա դիմորդներին ծանոթացնել համալսարանի կրթական հնարավորություններին, մասնագիտությունների լայն ընտրությանը և ժամանակակից ուսումնական բազային։
?‍?Հանդիպման ընթացքում ներկայացուցիչները մանրամասն ներկայացրին համալսարանում առաջարկվող մասնագիտությունները՝ ընդգծելով դրանց արդիականությունը և պահանջվածությունը աշխատաշուկայում։ Նրանք խոսեցին նաև համալսարանի հագեցած նյութատեխնիկական բազայի, ժամանակակից լաբորատորիաների, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորությունների մասին, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
?Ուսանողները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին հանդիպմանը, ուղղեցին իրենց հուզող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։ Նմանատիպ այցելությունները կարևոր դեր ունեն մասնագիտական կողմնորոշման գործընթացում՝ օգնելով երիտասարդներին ավելի հստակ պատկերացնել իրենց ապագա կրթական ուղին։
?Հանդիպումն անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում՝ ևս մեկ անգամ հաստատելով կրթական հաստատությունների միջև համագործակցության կարևորությունը։