Перейти к основному содержанию
✅ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում 2025թ. ապրիլի 22-ին անցկացվեց գիտաժողով՝ նվիրված կանաչ տնտեսության մարտահրավերներին։ Միջազգային գիտաժողովի խորագիրն էր՝ «Կանաչ տնտեսության մարտահրավերները կայուն զարգացման համատեքստում»։
?Այն կազմակերպվել էր Հյուսիսային համալսարանի հետ համատեղ՝ նպատակ ունենալով խթանել գիտակրթական համագործակցությունն ու գիտահետազոտական քննարկումները կայուն զարգացման օրակարգի շուրջ։
‼️Միջազգային գիտաժողովի աշխարհագրությունը լայն էր․ այն ընդգրկում էր 9 երկիր՝ Հայաստան, Ռումինիա, Իսպանիա, Վրաստան, Լիտվա, Իրան, Իտալիա, Չինաստան և Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
?Գիտաժողովին մասնակցել են նաև Արարատի պետական բժշկական քոլեջի ուսանողներ Արմինե Սարդարյանը և Մարուսյա Մեջլումյանը։ Նրանց աշխատանքը տպագրվել է «Հյուսիսափայլ» գիտական հանդեսի 2025 թ.1(15) համարում։
Դասախոս` Հ. Խաչատրյան