Перейти к основному содержанию
✅ ԱՊԲՔ «Մանկաբարձական գործ» մասնագիտության 201
խմբի ուսանողները «Քույրական գործի հիմունքներ» մոդուլի շրջանակում այցելեցին «Դավիդյանց լաբորատորիաներ» Արարատի մասնաճյուղ` դասախոս Գ. Դավթյանի ուղեկցությամբ։
Ուսանողները ծանոթացան մատուցվող ծառայություններին, լաբորատոր հետազոտությունների գործընթացներին և ժամանակակից բժշկական հնարավորություններին, ինչպես նաև
🔹լաբորատոր սարքավորումների աշխատանքին և դրանց կիրառմանը
🔹նմուշների ճիշտ վերցման, պահպանման և տեղափոխման կանոններին
🔹տարբեր հետազոտությունների իրականացման փուլերին
🔹լաբորատոր անվտանգության և հիգիենայի պահանջներին
🔹արդյունքների վերծանման և մեկնաբանման հիմնական սկզբունքներին
🔹բուժանձնակազմի առօրյա աշխատանքին և կազմակերպման գործընթացին
Այս ամենը ուսանողներին հնարավորություն տվեց ոչ միայն խորացնել տեսական գիտելիքները, այլև պատկերացում կազմել իրենց ապագա մասնագիտական գործունեության մասին։
🤝Շնորհակալություն «Դավիդյանց» ախտորոշիչ կենտրոնի թիմին, ի դեմս Հասմիկ Բախշյանի։