Перейти к основному содержанию
✅31.05.2026թ․ Արարատի պետական բժշկական քոլեջի դասախոս Ա. Ղլիջյանը և մի խումբ ուսանողներ այցելեցին Արարատի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն, մասնակցեցին «Իրազեկ ընտրող, անվտանգ հասարակություն․ ընդդեմ ատելության խոսքի և ապատեղեկատվության» թեմայով դասընթացին և ստացան վկայականներ։
Դասընթացն իրականացվում է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ՝ «ARTEMIS» ծրագրի շրջանակում, որի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական կառավարումը՝ բարձրացնելով ընտրությունների վստահելիությունն ու ներառականությունը Հայաստանում։