
26.05.2026թ. Արարատի պետական բժշկական քոլեջում տեղի ունեցավ ուսուցողական սեմինար՝ նվիրված արդի կոսմետոլոգիական ներարկումային և ապարատային մեթոդներին։

Հանդիպման առանցքում ոչ միայն մասնագիտական նորություններն էին, այլև մեր մարզում կանանց գեղեցկությանն ու ճիշտ խնամքին վերաբերող թեմաների խթանումը։

Սեմինարը վարեց «Rovi» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրենը, ով ներկաներին փոխանցեց մասնագիտական արժեքավոր գիտելիքներ, պատասխանեց մասնակիցների հարցերին և կիսվեց գործնական փորձով։

Շնորհակալություն ենք հայտնում «Rovi» բժշկական կենտրոնին՝ նմանօրինակ կարևոր և արդիական նախաձեռնության, ինչպես նաև արդյունավետ հանդիպման համար։