Перейти к основному содержанию
✅26.05.2026թ. Արարատի պետական բժշկական քոլեջում տեղի ունեցավ ուսուցողական սեմինար՝ նվիրված արդի կոսմետոլոգիական ներարկումային և ապարատային մեթոդներին։
🔎Հանդիպման առանցքում ոչ միայն մասնագիտական նորություններն էին, այլև մեր մարզում կանանց գեղեցկությանն ու ճիշտ խնամքին վերաբերող թեմաների խթանումը։
🧑‍🏫Սեմինարը վարեց «Rovi» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրենը, ով ներկաներին փոխանցեց մասնագիտական արժեքավոր գիտելիքներ, պատասխանեց մասնակիցների հարցերին և կիսվեց գործնական փորձով։
🤝Շնորհակալություն ենք հայտնում «Rovi» բժշկական կենտրոնին՝ նմանօրինակ կարևոր և արդիական նախաձեռնության, ինչպես նաև արդյունավետ հանդիպման համար։