Մարգարիտ Գերասիմի Գրիգորյան

Ծնվել է 02.08.1963թ. Արարատի շրջանի Կիրովի անվան սովխոզում:
1970-1980թթ. սովորել է Նոր Ուղու միջնակարգ դպրոցում:
1980-1986թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի «Բուժական գործ» ֆակուլտետում, ստացել թերապևտի որակավորում:
1986-1987թթ. «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցում անցել է ինտերնատուրա:
1988-1993թթ. աշխատել է Վեդի քաղաքի պոլիկլինիկայում, որպես տեղամասային թերապևտ:
1993-1996թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոնական ուսանողական պոլիկլինիկայում, որպես թերապևտ:
1996-1997թթ. դիագնոստիկա բժշկական միավորումում անցել է «Ուլտրաձայնային հետազոտության» կատարելագործման դասընթաց:
30.03.1997-30.04.1997թ. «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» անցել է գերձայնային ախտորոշման կուրսեր:
1996-2006թթ. աշխատել է Արարատի քաղաքային հիվանդանոցում, որպես ուլտրաձայնային հետազոտության բժիշկ:
1999-2000թթ. Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է մասնագիտացում, ստացել ճառագայթային ախտորոշման բժշկի որակավորում:
2006 թվականից առ այսօր աշխատում է «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ, որպես տնօրեն: