Skip to main content

Ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ

Կարինե Գեորգիի Ստեփանյան

 

   Ծնվել է  1968 թվականին հոկտեմբերի 4-ին:

 1985թ.- Ավարտել է Երևան քաղաքի թիվ 83 միջնակարգ  ռուսական դպրոցը:

  1985-1990թթ.- Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական ինստիտուտ:

 1990-1991թթ.- Արարատի շրջանի Կիրովի անվան սովխոզի(Տափերական գյուղ) միջնակարգ դպրոցում, որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի:

   1991-2001թթ.- Արարատ քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցում ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, 2000թ-ից՝ որպես արտադպրացական և արտադասարանական աշխատանքների կազմակերպիչ:

 2001-2007թթ.- Արարատի պետական քոլեջում որպես ռուսաց լեզվի դասախոս:

2006-2013թթ.- ՀՀԱՆ Արարատի բժշկական ուսումնարանում որպես կադրերի տեսուչ, համատեղությամբ ռուսաց լեզվի դասախոս:

  2009-2013թթ.- Համատեղությամբ Արարատ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:

  2013-2025թթ.- ՀՀԿԳՄՍՆ Արարատի բժշկական քոլեջում որպես ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, համատեղությամբ ռուսաց լեզվի դասախոս:

   Աշխատանքի բնույթը

  •  Ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալը աշխատում է քոլեջի տնօրենի անմիջական ղեկավարության ներքո, համարվում է առաջին փոխտնօրեն և տնօրենի բացակայության դեպքում կատարում նրա պարտականությունները:

  •      Ի պաշտոնե  աջակցում է տնօրենին քոլեջի առօրյա կազմակերպչական բոլոր հարցերում և քոլեջի հեռանկարային ռազմավարական ուղղությունն իրագործելու աշխատանքներում:

  •      Ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալը հանդիսանում է քոլեջի ուսումնական և մեթոդական աշխատանքների, մանկավարժական և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատանքների ընդհանուր կազմակերպիչն ու ղեկավարը:

  •       Անմիջական կազմակերպիչն է ընդունելության գործընթացի, քոլեջի ուսումնառության պրոցեսի, փոխադրական ավարտական քննությունների: 

 

Կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ

                                                                                                               Նելլի Վլադիմիրի Ումրոյան

 

Ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 15-ին:

1994-2004թթ. սովորել և ավարտել է Արարատի թիվ 5 միջնակարգ դպրոցը: 

2004-2008թթ. ընդունվել և ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան:

2009-2011թթ. ընդունվել և ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի կենսաբանության մասնագիտությամբ մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

2011 թվականին աշխատանքի է ընդունվել Արարատի պետական բժշկական քոլեջ՝ որպես բնագիտական առարկաների դասախոս:

2025 թվականին ներքին համատեղությամբ նշանակվել է որպես կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ:

Ամուսնացած է, ունի 3 երեխա: