Skip to main content

                                                               

   1. Միջին մասնագիտական կրթության 0913.02.5 <<Քույրական գործ>> մասնագիտության 0913.02.01.5 <<Բուժքույր/բուժեղբայր>> որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագրիը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:
   2. Միջին մասնագիտական կրթության 0913.02.5 <<Քույրական գործ>> մասնագիտության 0913.02.01.5 <<Բուժքույր/բուժեղբայր>> որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները:
    1) Ընդհանուր պրակտիկայի բուժքույր/բուժեղբայր:
    2) Թերապիայում քույրական գործ իրականցնող բուժքույր/բուժեղբայր:
    3) Մանկաբուժությունում քույրական գործ իրականացնող բուժույր/ բուժեղբայր:
    4) Վիրաբուժությունում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր:
    5) Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում քույրական գործ իրականացնող բուժքույր/          
        բուժեղբայր:
    6) Վարակաբանությունում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր:
    7) Նյարդաբանությունում քույրական գործ իրականացնող բուժույր/բուժեղբայր:
    8) Հոգեբուժությունում քույրական գործ իրականացնող բուժքույր/բուժեղբայր:
    9) Մաշկաբանությունում և սեռավարակ հիվանդություններում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր:
  10) Քիթ,կոկորդ, ականջի հիվանդություններում քույրական գործ իրականացնող բուժքույր/              
        բուժեղբայր:
  11) Ակնաբուժությունում քույրական գործ իրականացնող բուժքույր/ բուժեղբայր:
  12) Հերատրիայում քույրական գործ իրականցնող բուժքույր/ բուժեղբայր:
  13) Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայում քույրական գործ իրանացնող բուժքույր / 
        բուժեղբայր:
  14) Վերականգնողական և ավանդական բժշկությունում քույրական գործ իրականացնող 
        բուժքույր/բուժեղբայր:

    3.Միջին մասնագիտական կրթության 0913.02.5 <<Քույրական գործ>> մասնագիտության 0913.02.01.5 <<Բուժքույր/ բուժեղբայր>> որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են.
    1) Ստացիոնարի և պոլիկլինիկայի պայմաններում ըստ բժշկի նշանակումների՝ տարբեր 
        սեռատարիքային խմբերի պացիենտների հետ ախտորոշիչ բուժական վերակենդանացման, 
        վերականգնողական, կանխարգելիչ, բուժառողջարարական, սանիտարահիգենիկ միջոցների կատարում:
    2) Հիվանդների խնամքի ժամանակ քույրական գործընթացի փուլերի իրականացում և 
        փաստաթղթերով հիմնավորում:
    3) Ստացիոնար և տնային պայմաններում քույրական խնամքի կազմակերպում և իրականացում:
    4) Ծանր և սահմանային վիճակում գտնվող հիվանդների նախաբժշկական օգնության 
         ցուցաբերում:
    5) Հիվանդին լաբորատոր, ֆունկցիոնալ և գործիքային հետազոտությունների          
        նախապատրաստում:
     6) Ֆիզիոթերապևտիկ գործողությունների հիմանական տեսակների կատարում:
     7) Առողջության պահպանման և ամրապնդման համար առանձին անհատների, ընտանիքների  ու  ուսուցմանն ուղղված կանխարգելաման համալիր ծրագրերի պլանավորում և գնահատում:
     8) Բժշկական փաստաթղթերի վարում:
     9) Դեղամիջոցների ստացման, պահպանման և օգտագործման նկատմամբ հսկողություն:
   10) Գործիքների նախապատրաստում բժշկի կողմից բարդ միջամտությունների կատարման 
          ժամանակ:
   11)  Հիվանդի նախապատրաստում ախտորոշիչ հետազոտությունների և շտապ          
        վիրահատությունների:
   12) Նյութի հավաքում, տեղափոխում և պահպանում մանրէաբանական հետազոտման համար:
   13) Քույրական միջամտությունների կատարում:
   14) Հիվանդությունների կանխարգելում:
   15) Բժշկի ախտորոշիչ և բուժական նշանակումների կատարում:
   16) Հիվանդների համալիր խնամք: