1. Միջին մասնագիտական կրթության 0912.02.5 «Մանկաբարձական գործ» մասնագիտության 0912.02.01.5 «Մանկաբարձ» որակավորման մասնագետի, մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականւթյունների:
2.Միջին մասնագիտական կրթության 0912.02.5 «Մանկաբարձական գործ» մասնագիտությամբ 0912.02.01.5 «Մանկաբարձ» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները՝
1) Մանկաբարձ՝ ծննդատանը :
2) Մանկաբարձ՝ կանանց կոնսուլտացիայում:
3) Մանկաբարձ՝ բուժմանկաբարձական կետում:
3.Միջին մասնագիտական կրթության 0912.02.5 «Մանկաբարձական գործ» մասնագիտությամբ 0912.02.01.5 «Մանկաբարձ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականությաններն են՝
1) Իրականացնել միջոցառումներ սպասարկվող բնակչության շրջանում ուղղված մոր և մանկան առողջության պահպահմանը:
2) Իրականացնել հղիների վաղ հայտնաբերում, հաշվառում, նախածննդյան հսկողություն:
3) Իրականացնել դեռահասների, հղիների, ծննդկանների, նորածինների հսկողություն և զննում:
4) Իրականացնել ծննդկանների և նորածինների հետծննդյան խնամք:
5) Իրականցնել վաղ և ուշ հետծննդյան շրջանի արյունահոսությունների, սեպտիկ հիվանդությունների կանխարգելում:
6) Իրականացնել ուսուցողական դասընթացներ ծնողներին՝ «Մայրության դպրոց»-ի շրջանակում:
7) Իրականացնել խորհրդատվություն կրծքով կերակրման առավելությունների վերաբերյալ:
8) Տեղեկացնել ծննդաբերության ժամանակ կիրառվող ցավազրկման մեթոդի մասին:
9) Իրականացնել աշխատանքներ առողջ կենսակերպի և սեռական անվտանգ վարքագծի հաստատման ուղղությամբ:
10) Իրականացնել աշխատանքներ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հեպատիտ C, հեպատիտ B և այլն) կանխարգելման ուղղությամբ:
11) Ցուցաբերել խորհրդատվական օգնություն ընտանիքին:
12) Կատարել բժշկի ցուցումներին համապատասխան ախտորոշիչ, սկրինինգային և բուժական նշանակումներ:
13) Իրականացնել անհետաձգելի օգնություն և խնամք մանկաբարձագինեկոլոգիական , ախտաբանական իրավիճակներում:
14) Ցուցաբերել ինքնուրույն օգնություն բարդացած ծննդաբերության ժամանակ:
15) Կատարել նորածնի առաջին հարդարանք, անհրաժեշտության դեպքում իրականացնել նորածնի վերակենդանացում:
16) Հետևել ծննդկանի վիճակին հետծննդյան շրջանում:
17) Նախապատրաստել գինեկոլոգիական հիվանդներին և հղիներին վիրահատության:
18) Կատարել ոչ սթրեսային թեստի արդյունքների գնահատում:
19) Լրացնել տեղեկանքներ և բժշկական ոլորտի այլ փաստաթղթեր:
20) Իրականացնել դեղերի դուրսգրում, պահպանում և տրամադրում:
21) Իրականացնել սանիտարահամաճարակային ռեժիմը և ներհիվանդանոցային վարակների կանխարգելման աշխատանքները:
22) Կատարել վարակազերծում և մանրէազերծում:
23) Իրականացնել բժշկական թափոնների դասակարգման, պահպանման և տեղափոխման աշխատանքներ:
24) Պահպանել բուժանձնակազմի և պացիենտի անվտանգության կանոնները: