Skip to main content

    1.Սույն չափորոշիչը սահմանում է միջին մասնագիտական կրթության 0911.01.5 «Ատամնատեխնիկական գործ»  մասնագիտության՝ ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի  N 332 –Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի 5-րդ մակարդակի 0911.01.01.5 «Ատամնատեխնիկ»  որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:
    2.Միջին մասնագիտական կրթության 0911.01.5 «Ատամնատեխնիկական գործ»  մասնագիտության 0911.01.01.5  «Ատամնատեխնիկ»  որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացնել առկա ձևով:
    3. Միջին մասնագիտական կրթության 0911.01.5 «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության 0911.01.01.5 «Ատամնատեխնիկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները՝
    1) Կրթության առկա ձևով
       ա. Միջնակարգ կրթության հիմքով ՝ 2 տարի
        բ. Հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի
    2) Դրսեկության( էքստեռնատ) ձևով .
Կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. սեպտեմբերի 6-ի N 1028-Ն որոշման:
    4. Միջին մասնագիտական կրթության 0911.01.5 «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության 0911.01.01.5 «Ատամնատեխնիկ»  որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մանսագիտական պարտականությունների:
    5. Միջին մասնագիտական կրթության 0911.01.5 «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության 0911.01.01.5 «Ատամնատեխնիկ»   որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները՝
    1) Անշարժ պրոթեզներ պատրաստող ատամնատեխնիկ:
    2) Շարժական պրոթեզներ պատրաստող ատամնատեխնիկ:
    3) Բյուգելային պրոթեզներ պատրաստող ատամնատեխնիկ:
    4) Դիմածնոտային պրոթեզներ պատրաստող ատամնատեխնիկ:
    5) Օրթոդոնտիկ պրոթեզներ պատրաստող ատամնատեխնիկ:
    6) Ձուլման աշխատանքներ իրականացնող ատամնատեխնիկ:
    6. Միջին մասնագիտական կրթության 0911.01.5 «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության 0911.01.01.5 « Ատամնատեխնիկ»  որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են՝
    1) Գամիկների, ներդիրների, ծայրատային ատամների պատրաստում
    2) Արհեստական պսակների պատրաստում
    3) Կամրջաձև պրոթեզների պատրաստում
    4) Մասնակի թիթեղային պրոթեզների պատրաստում
    5) Լրիվ շարժական թիթեղային պրոթեզների պատրաստում
    6) Բյուգելային պրոթեզների պատրաստում
    7) Օրթոդոնտիկ ապարատների պատրաստում
    8) Դիմածնոտային պրոթեզների պատրաստում
    9) Ձուլման գործի իրականացում: