Skip to main content

    1.Միջին մասնագիտական կրթության 0915.01.5  «Բուժական կոսմետոլոգիա»  մասնագիտության 0915.01.01.5  «Բուժքույր/բուժեղբայր-կոսմետոլոգ»  որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:
    2.Միջին մասնագիտական կրթության 0915.01.5  «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտության  0915.01.01.5 «Բուժքույր/բուժեղբայր-կոսմետոլոգ»  որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմուքները՝
     1) Բուժքույր/բուժեղբայր կոսմետոլոգ (բուժ-պրոֆիլակտիկ հաստատություն, գեղեցկության սրահ)
     2) Դիմահարդար (վիզաժիստ),  (գեղեցկության սրահ)
     3) Մերսող (բուժ-պրոֆիլակտիկ հաստատություն, գեղեցկության սրահ)
     4) Մազահեռացում (բուժ-պրոֆիլակտիկ հաստատություն, գեղեցկության սրահ)
     5) Մատնահարդար  (գեղեցկության սրահ):
    3. Միջին մասնագիտական կրթության 0915.01.5  «Բուժական կոսմետոլոգիա»  մասնագիտությամբ 0915.01.01.5 «Բուժքույր/բուժեղբայր-կոսմետոլոգ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են՝
     1) Վերլուծել ստեղծված իրավիճակը և կայացնել որոշումներ սեփական մասնագիտության լիազորությունների և իրավասության սահմաններում
     2) Պահպանել հիգիենայի կանոնները
     3) Տիրապետել հաղորդակցման հմտություններին, սպասարկման ժամանակակից մեթոդներին
     4) Վարել բուժական կոսմետոլոգիական ծառայությունների փաստաթղթերը
     5) Օգտվել անհրաժեշտ բժշկական և կոսմետոլոգիական սարքավորումներից
     6) Տիրապետել կոսմետիկ նյութերի, պատրաստուկների ստացման տեխնոլոգիային, պահպանմանը, օգտագործման կանոններին
     7) Կատարել ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաների հիմնական տեսակները
     8) Իրականացնել բուժական կոսմետոլոգիական սարքավորումների պահպանման, օգտագործման, դրանց ժամանակին վերանորոգման և դուրսգրման հսկողությունը
     9) Ցուցաբերել նախաբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակում
   10) Կատարել դիմահարդարում, ձեռքերի և ոտքերի մատների հարդարում, էպիլյացիա
   11) Կատարել հոնքերի, թարթիչների կոսմետիկ խնամք, դիմագծերի կոսմետիկ շտկում
   12) Կատարել մերսում
   13) Բարձրացնել գիտելիքների, կարողությունների, հմտությունների մասնագիտական մակարդակը:
    4. Միջին մասնագիտական կրթության 0915.01.5  «Բուժական կոսմետոլոգիա»  մասնագիտությամբ 0915.01.01.5 «Բուժքույր/բուժեղբայր-կոսմետոլոգ»  որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:
    1) Ուսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝
     ա. Համակարգչային
     բ. Լեզուների
     գ. Նյութագիտության և տեխնոլոգիական կահավորման
     դ. Բուժական կոսմետոլոգիայի և մերսման
     ե. Ձեռքերի և ոտքերի եղունգների հարդարման
     զ. Գունանկարի և գծանկարի
     է. Գեղազարդական կոսմետոլոգիայի
     ը. Ներքին հիվանդությունների
     թ. Վիրաբուժության
     ժ. Մաշկային, սեռավարակ և վարակիչ հիվանդությունների
ի. Անատոմիայի և ֆիզիոլոգիայի:
    2) Ուսումնական լաբորատորիաների երաշխավորվող ցանկը՝
      ա. Կոսմետոլոգիական նյութաբանության
       բ. Հիգիենայի, մանրէաբանության և համաճարակաբանության
       գ. Դեղաբանության
    3) Սպորտային համալիր՝
     ա. Մարզադահլիճ
     բ. Մարզահրապարակ: