Skip to main content

ՀՀ ԿԳՄՍՆ  «Արարատի պետական բժշկական քոլեջ»-ի ստեղծման պատմություն

    

     ՀՀ ԿԳՄՍՆ  «Արարատի պետական բժշկական քոլեջ» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպությունը հիմանադրվել է  07.03.1994թ. Հայաստանի հանրապետության Առողջապահության նախարարության նախարարի և Արարատի քաղխորհրդի գործկոմի որոշման համաձայն՝ որպես Երևան քաղաքի թիվ 2 բժշկական ուսումնարանի Արարատ քաղաքի մասնաճյուղ «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ», «Օրթոպեդ-ստոմատոլոգիա»՝ որը հետագայում վերանվանվել է «Ատամնատեխնիկան գործ»,  մասնագիտությունների ուսուցմամբ:

    13.08.1996թ. Հայաստանի հանրապետության Առողջապահության նախարարության կոլեգիայի որոշմամբ քոլեջը ստանում է «Երևանի թիվ 1 բազային բժշկական ուսումնարան» Արարատի  Դուստր Ձեռնարկության (Դ/Ձ) կարգավիճակ: Ներառվում է նաև «Դեղագործություն» մասնագիտության ուսուցումը: 

       12.08.2003թ. ի կատարումն ՀՀ կառավարության  10.07.2003թ. որոշման «Երևանի թիվ 1 բազային բժշկական ուսումնարան» պետական ձեռնարկության Արարատի բժշկական ուսումնարան Դուստր Ձեռնարկության (Դ/Ձ) վերանվանվել է Հայաստանի հանրապետության Առողջապահության նախարարության «Արարատի բժշկական ուսումնարան» Պետական Ոչ Առևտարային Կազմակերպության:

       Հայաստանի հանրապետության Առողջապահության նախարարության 06.03.2006թ. թիվ 232-Ա հրամանով  «Արարատի բժշկական ուսումնարան» Պետական Ոչ Առևտարային Կազմակերպությունը վերանվանվել է  Հայաստանի հանրապետության Առողջապահության նախարարության  «Արարատի բժշկական քոլեջ» Պետական Ոչ Առևտարային Կազմակերպության: 

   02.09.2013թ.  Հայաստանի հանրապետության Առողջապահության նախարարության ենթակայության «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ  անցնում է Հայաստանի հանրապետության Կրթության և Գիտության նախարարության ենթակայության: 

    2019թ. ՀՀ ԿԳՆ Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ  վերաձևակերպվել է Հայաստանի հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության:

      2018թ. թույլատրվել է կատարել ընդունելություն  միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով հեռակա ուսուցմամբ «Դեղագործություն» մասնագիտությամբ:

     29.03.2022թ. ՀՀ ԿԳՄՍՆ թույլատրել է հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության հիմքերով  «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտության ուսուցման գործունեություն:

      Քոլեջն իր գործունեության ընթացքում տվել է բազմաթիվ  շրջանավարտ մասնագետներ, ովքեր համալրել են հանրապետության բուժական հաստատությունների աշխատողների մեծաքանակ կազմը:     
        Քոլեջում ուսուցումն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով

1. «Քույրական գործ»

2. «Մանկաբարձական գործ»

3. «Դեղագործություն» ( առկա և հեռակա ուսուցմամբ )

4. «Ատամնատեխնիկական գործ»

5. «Բուժական կոսմետոլոգիա»