Մերրի Համլետի Գրիգորյան
Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու

Ծնվել է 1987 թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ Արարատի մարզի Այգավան գյուղում:
1994-2004 թթ. սովորել և ավարտել է Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը:
2004-2008 թթ. սովորել և ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետը /Անգլերեն, ֆրանսերեն/՝ ստանալով բակալավրի աստիճան:
2017-2019 թթ. սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ ստանալով մագիստրոսի աստիճան:
2009թ-ին աշխատանքի է ընդունվել Արարատի պետական բժշկական քոլեջում որպես Օտար լեզվի դասախոս:
2016թ-ին ներքին համատեղությամբ նշանակվել է որպես գրադարանավար:
2019թ-ից առայսօր աշխատում է որպես ԱՊԲՔ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու։
Արարատի պետական բժշկական քոլեջի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման կենտրոնի նպատակն ու գործառույթները
Արարատի պետական բժշկական քոլեջի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման կենտրոնը /մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատուն/ ԱՊԲՔ կառուցվածքային ստորաբաժանում է, որը ստեղծվել է ԱՊԲՔ տնօրենի հրամանով և իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է տնօրենի կողմից հաստատվող տարեկան աշխատանքային ծրագրերով:
Ստորաբաժանման հիմնական նպատակն է`
կարիերայի տեղեկատվության, խորհրդատվության, ուղղորդման աշխատանքների, ինչպես նաև կարիերայի պլանավորման կարողությունների ձևավորման միջոցով նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, աջակցել իրենց մասնագիտությամբ զբաղվածության հնարավորությունների բացահայտմանը:
Ստորաբաժանումն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
• ուսանողներին կարիերայի տեղեկատվության, խորհրդատվության և ուղղորդման ծառայությունների մատուցում անհատական եղանակով,
• ըստ անհրաժեշտության, ուսանողի անձնային որակների, նախասիրությունների, կարողությունների բացահայտում, անհատական ծրագրի կազմում,
• շարունակական և լրացուցիչ կրթության, ուսուցման, տնտեսության գերակա ոլորտների, աշխատաշուկայի վերլուծությունների և կանխատեսումների (տեղական, մարզային, հանրապետական և միջազգային), ինչպես նաև ըստ մասնագիտությունների զբաղմունքների մասին տեղեկատվության հավաքագրում և ուսանողներին ծանուցում,
• աշխատաշուկա մուտք գործելու, կարիերայի պլանավորման և կառավարման, այդ թվում՝ զբաղունակության, ձեռներեցության և առանցքային այլ կարողությունների զարգացմանն ուղղված խմբային և անհատական ծառայությունների մատուցում,
• ակտիվ միջոցառումների` սեմինարների, աշխատաժողովների, քննարկումների, բաց դասերի, մենթորական ծրագրերի, ոչ ֆորմալ դասընթացների, տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպում և ուսանողներին ծանուցում,
• սոցիալական գործընկերների` գործատուների, արհմիությունների, ինչպես նաև աշխատանքային հաջողություններ ունեցող շրջանավարտների ներգրավում ուսանողների կարիերայի խորհրդատվության կազմակերպման աշխատանքներում
• թափուր աշխատատեղերի, կամավորական և հասարակական աշխատանքների մասին հայտարարությունների հավաքագրում և ուսանողներին ծանուցում,
• զբաղվածության պետական ծրագրերից օգտվելու նպատակով աշխատանք փնտրող ուսանողների ուղղորդում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ,
• վարչական աշխատանքների իրականացում