Skip to main content

                                  Գայանե  Սուրենի  Ղազարյան 

 

   Ծնվել է 1978թ. սեպտեմբերի 15-ին, ՀՀ  Երևան քաղաքում: 

       Կրթություն

   2015-2016թթ. սովորել է  ԱՄՆ «Glendale Community College», CA:

2002-2004թթ. սովորելով ՀՀ Ակադեմիկոս  Ս Ավդալբեկյանի անվան  Առողջապահության ազգային ինստիտուտում,  շնորհվել է   բժշկի  աստիճան՝ «Ճառագայթային  ախտորոշում» մասնագիտությամբ:

   2000-2001թթ. ՀՀ  ք.Երևանի «Հայբուսակ»  ինստիտուտում  անցել  է  հետդիպլոմային մասնագիտացում՝  «Ներքին հիվանդություններ (թերապիա)»  ծրագրով  և  ստացել   «Բժիշկ-թերապևտ»-ի  որակավորում: 

 1995-2000թթ. սովորել և ավարտել է ՀՀ ք. Երևանի  «Հայբուսակ» ինստիտուտի  բժշկական ֆակուլտետը՝  ստանալով  «Բուժական գծով  բժիշկ»-ի  որակավորում:

    1985-1995թթ. սովորել և ավարտել է ՀՀ Արարատի մարզի ք. Արարատի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

       Աշխատանք

   2022թ. առ այսօր աշխատում  է  ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատի  պետական  բժշկական քոլեջ» ՊՈԱԿ՝  որպես  կրթության որակի  ապահովման  պատասխանատու,  հատուկ  մասնագիտական առարկաների  առարկայական հանձնաժողովի  նախագահ (այժմ՝  հատուկ մասնագիտական  մոդուլների  ամբիոնի վարիչ):

   2021թ. աշխատել է  ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատի  պետական  բժշկական քոլեջ» ՊՈԱԿ՝  որպես  պրակտիկայի  վարիչ։

   2018-2021 թթ. աշխատել  է ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ՝ որպես  դասախոս:

    2005-2014 թթ. նշանակվել  և  աշխատել է  ՀՀ ԿԳՆ «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ՝  որպես  դասախոս, պրակտիկայի գծով փոխտնօրեն:

    2003 թ. աշխատանքի  է անցել  ՀՀ ԱՆ «Արարատի  բժշկական ուսումնարան» ՊՈԱԿ՝ որպես  դասախոսդաստիարակչական  գծով փոխտնօրեն:

      «Արարատի  պետական  բժշկական քոլեջ»-ի Որակի  ներքին  ապահովման  կենտրոնը  Քոլեջի  կառուցվածքային  ստորաբաժանում է, որը  գործում է Հայաստանի  Հանրապետության  օրենսդրության համապատասխան,  Քոլեջի կանոնադրության  ու  ՈՆԱԿ  կանոնակարգի  հիման վրաՈրակի ներքին ապահովման կենտրոնը գլխավորում  է, ի  պաշտոնե,   կրթության որակի  պատասխանատուն, ով հանդիսանում է Քոլեջի կրթության բարեփոխումների պլանավորման, կազմակերպման և վերահսկման համակարգողը: Որակի  ապահովման պատասխանատուն   իր  գործունեությունը  կազմակերպում և  իրականացնում  է  Քոլեջի  տնօրենի կողմից  հաստատվող  տարեկան աշխատանքային  ծրագրերով:

    Հիմնադրման պահից ի վեր կենտրոնն իր խնդիրն է համարում կրթական որակի ապահովման համակարգի արդիականացումն ու զարգացումը, որակի կառավարման ժամանակակից, պրակտիկայում փորձարկված տեխնոլոգիաների ներդրումը, որակի մշակույթի ներդրումը՝ ապահովելով շարունակական բարելավում և զարգացում։

   Որակի ապահովման կենտրոնի գործունեությունն իրականացնելու համար ձևավորվում են  ժամանակավոր հանձնաժողովներ՝  կրթական համակարգի բարելավման և գործող չափորոշիչների պահանջներին համապատասխանեցման նպատակով:

       Կրթության որակի  ապահովման  պատասխանատուն գործառույթներ  է  իրականացնում հետևյալ  ուղղություններով՝

  • Համակարգված  գործընթացների միջոցով  աջակցել  կրթական չափորոշիչների  պահպանման, կրթական  ծրագրերի որակի  ապահովման  և  շարունակական  բարելավման աշխատանքներին

  • Ստեղծել  պայմաններ կրթական  ծրագրերի  որակի  գնահատումն  ու  հավատարմագրումն  իրականացնելու նպատակով

  • Քոլեջի կրթության  ապահովման  համար  անհրաժեշտ  փաստաթղթերի վարում,  մշակում  և  պարբերաբար  վերանայում

  • Որակի  ապահովման  և  քոլեջի  գործունեության  բոլոր  ոլորտներում  լավագույն փորձի  ուսումնասիրության  և  արդյունքների  հիման  վրա  բարելավման առաջարկների, օրինակելի  ծրագրերի,  ընթացակարգերի ներկայացում

  • Դասավանդման, ուսումնառության  և ուսանողների գնահատման  գործիքակազմի (հարցումներ, հարցաշարեր) մշակում  և  իրականացում

  • Քոլեջի կրթական  ծրագրերի  որակի  ապահովում  բոլոր  շահակիցների  ակնկալիքների համաձայն

  • Ապահովել բոլոր  շրջանավարտների՝  աշխատաշուկայի պահանջներին  համապատասխան  գիտելիքների և  հմտությունների  ձեռքբերումը

  • Ժամանակավոր հանձնաժողովների  ստեղծում,  խորհրդակցությունների  կազմակերպում ըստ  անհրաժեշտության՝  կենտրոնի գործունեությանն  առնչվող  համապատասխան ստորաբաժանումների  կողմից  կատարվող աշխատանքների  վերաբերյալ

  • Համագործակցել   կառուցվածքային  ստորաբաժանումների  ղեկավարների հետ,  ստանալ  անհրաժեշտ փաստաթղթերը,  տեղեկատվությունը՝  պարտականությունները  պատշաճ կատարելու  համար 

  • Որակի  արտաքին գհահատում  իրականացնող  կառույցների հետ  համագործակցության  իրականացում

  • Մշտադիտարկել և ապահովել որակի գործընթացների և արդյունքների  թափանցիկությունը