Skip to main content

     «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ Ուսանողական Խորհուրդը ապահովում է ուսանողական ինքնավարության և ուսանողական ինքնակառավարման գործընթացները ԱՊԲՔ ողջ ուսանողության շրջանում, արտահայտում և պաշտպանում է շահերը ու իրավունքները, հնարավորություն է տալիս ուսանողներին մասնակցելու իրենց վերաբերվող հարցերի քննարկմանն ու լուծմանը, սոցիալական գործունեության զարգացմանը՝ աջակցելով ուսանողական նախաձեռնությունների իրականացմանը։  Ուսանողական խորհրդում մշտապես քննարկվում են ուսանողների բողոքները, դիմումներն  ու առաջարկությունները, ապա դրանք ներկայացվում ԱՊԲՔ ղեկավար մարմիններ:


    ՈՒԽ նպատակները՝
•    ուսանողական ներուժի համախմբում ՝ ուսուցման գործընթացում առաջացող խնդիրները համատեղ լուծելու նպատակով
•    Քոլեջի կառավարման գործընթացում ուսանողների ակտիվ մասնակցության համար բարենպաստ պայմանների ստեղծում
•    Քոլեջի ուսանողնեիր նախասիրությունների և հետաքրքրությունների, նրանց ինքնաիրացման և ստեղծագործական ներուժի բացահայտումը
•    Քոլեջի զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման գործում տնօրենին աջակցության ցուցաբերում
•    Քոլեջի տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցության ապահովում
ՈՒԽ-ի գործունեության սկզբունքները՝
•    ՈՒԽ աշխատանքների թափանցիկության ապահովում
•    ՈՒԽ գործունեությանը կամավոր մասնակցություն
•    ՈՒԽ հանձնաժողովների համագործակցային աշխատանք
•    ուսանողների առջև պատասխանատվության ստանձնում


    ՈՒԽ հանձնաժողովներ և ակումբներ


   Մշակութային հանձնաժողով 
   Հանձնաժողովի պատասխանատու՝ Գալինա Ավետիսյան
   Նպատակը՝ քոլեջում ստեղծել  հիմնարար հարթակ, որտեղ շնորհալի ուսանողները կկարողանան ինքնարտահայտվել և երևան հանել իրենց ստեղծագործական կարողություններն ու մտահաղացումները:


   Առողջ ապրելակերպի և սպորտի հանձնաժողով
   Հանձնաժողովի պատասխանատու՝ Մարիաննա Միքայելյան
   Նպատակը՝ քոլեջի ուսանողների առօրյայի բազմազանեցում՝ ֆիզիկական ակտիվության ապահովմամբ, առողջ կենսակերպի ուսուցում: 


   Սոցիալական հանձնաժողով
   Հանձնաժողովի պատասխանատու՝ Մարուսյա Մեջլումյան 
   Նպատակը՝ ուսանողի մեջ սերմանել բարեխղճություն, մարդասիրություն և համամարդկային արժեքներ: 


   Լրատվական հանձնաժողով
   Հանձնաժողովի պատասխանատու՝ Աննա Մելքոնյան
   Նպատակը՝ քոլեջի շրջանում ապահովել տեղեկատվության հավաքագրման, տեղեկատվության, հայտարարությունների տարածման, իրադարձությունների մեկնաբանման գործընթացների նպատակաուղղվածությունը՝ օգտագործելով նաև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները: 


   Գրական ակումբ
   Պատասխանատու՝ Միլենա Սարգսյան
    Նպատակը՝ բարձրացնել ուսանողների գիտելիքների մակարդակը, ներդրում ունենալ ուսանողների մոտ տեսակետների, ապա նաև առողջ աշխարհայացքի ձևավորման գործընթացում: