Արարատի պետական բժշկական քոլեջի «Դեղագործություն» մասնագիտության 301 խմբի ուսանողուհի Աննա Գրիգորյանը, դասախոս Տ. Բազիկյանի ղեկավարությամբ, մասնակցել է Եվրասիա միջազգային համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված ստեղծագործական աշխատանքների՝ էսսեների մրցույթին՝ արժանանալով խրախուսական մրցանակի, ստացել է հավաստագիր:
Շնորհավորում ենք Աննա Գրիգորյանին, մաղթում ենք նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University