Skip to main content

ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ «Մանկաբարձական գործ» մասնագիտության 301 խմբի ուսանողների մասնակցությամբ «Արարատի հիվանդանոց ԲԿ» ՓԲԸ «Մայրության դպրոց»-ում անցկացվեց սեմինար «Կրծքով կերակրում», «Կերակրող մայրերի կրծքագեղձերի խնամք», «Ծննդատան պայուսակ» թեմաներով, որի ներկա էր նաև Արմաշ գյուղի բնակիչ Լ. Գևորգյանը, ով գտնվում էր հղիության 9-րդ ամսում։ Սեմինարը վարեց «Մայրության դպրոց»-ի պատասխանատու մանկաբարձուհի, մեր քոլեջի շրջանավարտ Ա․ Առաքելյանը։ Ներկա էին նաև կուրսղեկ Է․ Մանուկյանը և կարիերայի պատասխանատու Մ․ Գրիգորյանը։