Skip to main content

Ս/թ սեպտեմբերի 30-ին Արարատի պետական բժշկական քոլեջում տեղի ունեցավ հրաժեշտի ցերեկույթ` նվիրված քոլեջի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և հումանիտար առարկաների բազմավաստակ դասախոս` Ալվարդ Ստեփանյանին։ Միջոցառման ընթացքում իրենց հրաժեշտի խոսքը հղեցին քոլեջի տնօրինությունը, դասախոսական անձնակազմը և ուսանողները։ Տիկին Ստեփանյանի ներդրումը Արարատի պետական բժշկական քոլեջում մեծ է և անկրկնելի, ինչի համար քոլեջի անձնակազմն ու ուսանողությունը հայտնում են իրենց խորին շնորհակալությունը և խոնարհումը։