Skip to main content
🏆Նռնենի 2025 <<Տարվա լավագույն>> մրցանակաբաշխության ընթացքում «Տարվա լավագույն մանկավարժ>> անվանակարգում պարգևատրվել է մեր քոլեջի մանկավարժ-հոգեբան Էլվինա Մանուկյանը։
🫶Նրա աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի ու անմնացորդ նվիրումի շնորհիվ ուսանողները սովորում են կառավարել իրենց հույզերը և զարգացնել էմոցիոնալ ինտելեկտը։ Է. Մանուկյանը միշտ պատրաստ է լսելու և աջակցելու ուսանողներին դժվար պահերին՝ ապահովելով նրանց հոգեկան առողջությունը։
🎉Արարատի պետական բժշկական քոլեջի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է սիրելի գործընկեր Է. Մանուկյանին և մաղթում անսպառ եռանդ, մասնագիտական նորանոր նվաճումներ և ձեռքբերումներ։