Skip to main content
🎉Սիրելի՛ ուսանողներ,
​Ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ Ցանկանում ենք, որ ձեր ուսանողական տարիները լինեն հիշարժան, լի նոր բացահայտումներով, հիմնավոր գիտելիքներով և, իհարկե, ուրախ ընկերական պահերով։ Մաղթում ենք ձեզ նպատակասլացություն և մեծ հաջողություններ ուսումնական ճանապարհին։
💫​Հիշե՛ք, որ դուք եք մեր ապագայի շարժիչ ուժը։ Թո‘ղ ձեր հետաքրքրասիրությունը լինի ձեր կողմնացույցը, իսկ քաջությունն ու աշխատասիրությունը` ձեր բոլոր ձգտումների հիմքը։ Թո‘ղ քոլեջի տարիները դառնան ձեր ամենամեծ ձեռքբերումների մեկնարկը։ Շարունակե‘ք սովորել, աճել և զարմացնել ինքներդ ձեզ։
🤍Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ քոլեջում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում, որի ընթացքում լավագույն ուսանողները և առարկայական օլիմպիադաների հաղթողները ստացան շնորհակալագրեր և պատվոգրեր։