Skip to main content
✔️2026թ. փետրվարի 9-ին Արարատի պետական բժշկական քոլեջում տեղի ունեցավ հանդիպում Միասնական սոցիալական ծառայության աշխատակից Ռոման Սարգսյանի հետ։
Հանդիպման ընթացքում Ռոման Սարգսյանը ուսանողներին ներկայացրեց Միասնական սոցիալական ծառայության հիմնական գործառույթները, գործունեության ուղղությունները և ներկայումս իրականացվող գործող ծրագրերը։ Նա մանրամասն անդրադարձավ սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայության դերին՝ ընդգծելով սոցիալական աջակցության, խորհրդատվության, նպաստների և պետական սոցիալական ծրագրերի իրականացման կարևորությունը։ Առանձին շեշտադրում կատարվեց Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների (արցախահայերի) համար իրականացվող ծրագրերի վրա, որոնք ուղղված են նրանց սոցիալական ապահովվածության, ժամանակավոր և երկարաժամկետ աջակցության, զբաղվածության և ինտեգրման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։
Ռոման Սարգսյանը նշեց նաև, որ Միասնական սոցիալական ծառայությունը իրականացնում է սերտ համագործակցություն գործատուների հետ՝ նպաստելով աշխատաշուկայում երիտասարդների և շահառուների ներգրավմանը, մասնագիտական վերապատրաստմանը և աշխատանքի տեղավորմանը։ Այդ համագործակցությունը հնարավորություն է տալիս ուսանողներին ավելի հեշտ մուտք գործել աշխատաշուկա և կիրառել իրենց մասնագիտական գիտելիքները գործնական միջավայրում։
Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ուսանողները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
✅ On February 9 a meeting was held with Roman Sargsyan, an employee of the United Social Service, at Ararat State Medical College.
During the meeting Roman Sargsyan presented to the students the main functions of the Unified Social Service, the directions of activity and the currently implemented programs. He detailed the role of the service in the field of social protection, emphasizing the importance of social assistance, counseling, benefits and the implementation of state social programs. A separate emphasis was placed on the programs implemented for the forcibly displaced citizens from Artsakh (Artsakh Armenians), which are aimed at the effective organization of their social security, temporary and long-term support, employment and integration processes.
Roman Sargsyan also mentioned that the Unified Social Service carries out close cooperation with employers, contributing to the involvement of young people and beneficiaries in the labor market, professional training and job placement. This collaboration enables students to more easily enter the labor market and apply their professional knowledge in a practical environment.
The meeting took place in an active question-and-answer format, during which the students received answers to the questions they were interested in.