Skip to main content
?Ժամանակակից բժշկության մեջ կան մի շարք հիվանդություններ, որոնց բուժումը գրեթե անհնար է առանց արյան փոխներարկման, օրինակ` ավտովթարներ, դժբախտ պատահարներ, լայնածավալ վիրահատություններ, բարդացած ծննդաբերություններ, ինչպես նաև արյան համակարգի հիվանդներ, որոնք մշտապես կարիք ունեն արյան ներարկման։
?Առողջ մարդու համար արյուն նվիրաբերելը վնասակար չէ։ Մարդու մարմինը էվոլյուցիոն առումով հարմարեցված է արյան չափավոր կորստին։ Սա վնասվածքների արձագանքման համընդհանուր մեխանիզմ է, իսկ կանանց մոտ այն բնականոն ֆիզիոլոգիական գործընթաց է։
Արյան դոնոր կարող է հանդիսանալ ցանկացած գործունակ անձ, եթե`
?18 տարին լրացած անձ է
?Քաշը առնվազն 52 կգ (իգական սեռ) և 62 կգ է (արական սեռ)
?Զարկերակային ճնշման չափանիշներն են` 90-60 դիաստոլիկ և 140-90 դիաստոլիկ
?Երակազարկը 60-90 հարված է րոպեում
✅16.04.2026թ. ՀՀ ԱՆ <<Յոլյան>> արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն ՓԲԸ-ի կողմից կազմակերպվեց արյան պաշարների համալրման նպատակով արյան հավաքագրման կամավորական սկզբունքով ակցիա, որին մասնակցեցին ԱՊԲՔ աշխատակիցներ և չափահաս ուսանողներ։