Skip to main content
🤝Փոխգործակցություն և փորձի փոխանակում. Արարատի պետական բժշկական քոլեջի թիմը հյուրընկալվել էր Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջում
📅Սույն թվականի մայիսի 15-ին Արարատի պետական բժշկական քոլեջի մի խումբ աշխատակիցներ և ուսանողներ ճանաչողական և գործնական այցով հյուրընկալվեցին Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջում։
🔍Այցի հիմնական նպատակը երկու կրթական հաստատությունների միջև ուսումնական գործընթացի բենչմարքինգն ու առաջավոր փորձի փոխանակումն էր:
Հանդիպման ընթացքում ԱՊԲՔ թիմը մանրամասն ծանոթացավ հյուրընկալող քոլեջի հարուստ պատմությանը, որդեգրած առաքելությանն ու ուսումնական առօրյային։
🤍Ջերմ և կառուցողական մթնոլորտում անցած հանդիպումը շատ արդյունավետ էր երկու քոլեջների համար: Լիահույս ենք, որ այս համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։