Skip to main content
🤝 Համագործակցություն հանուն մասնագիտական կատարելագործման. հանդիպում Արարատի պետական բժշկական քոլեջում
📅 Ս.թ. մայիսի 20-ին Արարատի պետական բժշկական քոլեջում տեղի ունեցավ արդյունավետ հանդիպում «Մեդիկրատ» կազմակերպության տնօրեն Քրիստինե Հայրապետյանի և «Դավիդյան» լաբորատորիայի ներկայացուցչի հետ։
🧑‍🏫 Սեմինարի ընթացքում մասնակիցները ստացան արժեքավոր տեղեկատվություն ուսանողների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) և որակավորման բարձրացման արդի հնարավորությունների վերաբերյալ։
🎁 Հանդիպումը նաև հրաշալի առիթ էր քոլեջի դասախոսական կազմի համար. վերջիններս ստացան հատուկ զեղչային արտոնություններից օգտվելու հնարավորություն:
🤍 Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին հագեցած ու օգտակար սեմինարի և արդյունավետ քննարկման համար։